Այս հինավուրց մագաղաթի տեքստերը եվրոպական ոչ մի գրադարանում չեն պահվում: Բնագրում դրանք մինչև օրս չի տեսել հնադարյան ձեռագրերի և ոչ մի, նույնիսկ ամենամանրախնդիր հետազոտող: Ժամանակակից լեզվաբաններին հայտնի չէ խորհրդավոր “Սենզար” լեզուն, որով գրված է այդ հանելուկային գիրքը: Ավանդույթներն ասում են, որ դա եղել է աստվածների լեզուն: Այդ գրքի տեքստերը ձայնածում են Վեդաների, Պուրանների, Ուպանիշադների, Բաբելոնյան թվերի գրքի, հրեական Կաբալայի, ասորական Ավեստայի և այլ տեքստերի հետ: Մագաղաթի առանձին հրատարակված հատվածներում հանդիպող հին-հնդկական ու հին-չինական փիլիսոփայության պատկերների և այլաբանությունների արտասովոր կույտը փակուղի է բերում սրբազան իմաստության նույնիսկ փորձառու երկրպագուների: Վերջապես, ոչ ոքու հայտնի չէ գրքի լրիվ բովանդակությունը: Էզոթերիկները պնդում են, որ Գիրքը միայն մաս-մաս է բացվում, միայն Օծյալներին և միայն Մեծագույն Ուսուցիչների ղեկավարության ներքո: Հնարավոր է, որ այն, որպես ամբողջություն, իր նյութական արտահայտումը չունի, այլ ինքնուրույն կրթության ձևով հավերժ գոյատևում է հոգևոր մարդկության միասնական տեղեկատվական դաշտում:
Խոսքը խորհրդավոր “Ձիան” Գրքի մասին է: Այն նույնքան իրական է, որքան իրական է Ելենա Բլավատսկայայի “Գաղտնի Վարդապետությունը”: Մեծագույն Օծյալ կնոջ այդ տիտանական աշխատանքն ըստ էության “Ձիան” Գրքի 19 Ստանցաների (գլուխներ) և 49 Սլոկների (տողեր) շարադրանքն ու ծավալուն բացատրությունն է: “Գաղտնի Վարդապետության” առաջին հատորում, որին Ե.Պ.Բլավատսկայան տվել է “Տիեզերաբանություն” անունը (այստեղ՝ “Էզոթերիկական տիեզերաբանություն”), մեկնաբանվում են “Ձիան” Գրքի առաջին յոթ Ստանցաները: Այստեղ պատմվում է Տիեզերքի ստեղծագործող ուժերի գործունեության, նյութի կառուցման, Արևային համակարգի բարեշրջման, ինչպես նաև կենդանիների ու մարդկային ռասաների ծնունդի և հերթափոխության մասին: “Գաղտնի Վարդապետության” երկրորդ հատորը, որին տրված է “Մարդաբանություն” անունը (այստեղ՝ “Էզոթերիկական մարդաբանություն”), նվիրված է մարդկության զարգացման մանրակրկիտ նկարագրությանը սկսած Չորրորդ Մեծ Դարից և Չորրոդ Վաղեմի Ռասայից մինչև Չորրորդ Մեծ Դարի վերջն ու Հիգերորդի սկիզբը: Այստեղ Ե.Պ.Բլավատսկայան մեկնաբանում է “Ձիան” Գրքի հաջորդ մասի 12 Ստանցաները:
1887 թվականին Ելենա Բլավատսկայան ավարտեց իր “Գաղտնի Վարդապետությունը”: Երկու տարին, որոնք Մեծագույն Օծյալը նվիրել է հինավուրց իմաստության շարադրանքին ու մեկնաբանությանը, դրա հետ մեկտեղ ցուցաբերելով արտակարգ գիտելիքներ գիտության, կրոնի և փիլիսոփայության բոլոր բնագավառներում, բավական չէ նույնիսկ այն բանի համար, որպեսզի մեխանիկորեն արտագրվեն նրա աշխատության 1853 էջերը: Նրա ձեռքն առաջնորդում էին Մեծ Ուսուցիչները: 1891 թվականին XIX դարի տիտանն ու մարգարեն լքեց երկրային ոլորտը: Ե.Ի.Ռերիխը կսկիծով գրում էր, որ եթե չլինեին ժամանակակիցների չարությունն ու ատելությունը, Ե.Պ.Բլավատսկայան ևս երկու հարտոր կգրեր:
Բայց “Գաղտնի Վարդապետության” պատմությունը, որը պատմեց Ելենա Բլավատսկայան “Ձիան” Գրքի Ստանցաների և նրանց մեկնաբանությունների միջոցով (իրականում մեկնաբանված Մեծ Ուսուցիչներ Կուտ Հումիի, Մորիայի և Իլարիոնի կողմից), դրանով չավարտվեց:
1906 թ. հուլիսին “Ժողովրդական Տաճար”(ԱՄՆ) խորհրդավոր էզոթերիկական ընկերության ` “Արհեստավորների Տաճար” պաշտոնական ամսագրի էջերին հայտնվեց մի հոդված, հետաքրիր վերնագրով. “Հայտնաբերված են Նոր Ստանցաներ”: Այնտեղ հաղորդվում էր, որ նույն Մեծ Ուսուցիչները, ովքեր ուղղորդում էին Ե.Պ.Բլավատսկայայի ստեղծագործական աշխատանքը, “Ձիան” գրքի նոր Ստանցաներ են հաղորդել “Ժողովրդական Տաճարի” անդամներին: Այդ, նախկինում անհայտ Ստանցաները, ինչպես նաև Մեծ Ուսուցիչների և Օծլալների` Ստանցաների մեկնությունները, տպագրվեցին “Արհեստավորների Տաճար” ամսագրում 1912 — 1918 թվականների ընթացքում (բոլոր 9 նոր Ստանցաների և 41 Սլոկների լրիվ հաղորդումը տեղի ունեցավ 1912 թվականի երկրորդ կեսին): Ինչ վերաբերվում է կոնկրետ “Ժողովրդական Տաճար” ընկերությանը, որը կապի մեջ էր Մեծ Ուսուցիչների հետ, նրա մասին քիչ բան է հայտնի: Այն հիմնել են Ֆրանչիա Լա Դյուն և դոկտոր Վիլյամ Դաուէրը Սիրակուզայում (նահանգ Նյու Յորք) 1889 թվականին: 1903-ին ընկերության շտաբակայանը տեղափոխվում է Կալիֆոռնիայի Հելսիոն քաղաքը: Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում “Ժողովրդական Տաճարի” հետքերը կորչում են: Հայտնի է նաև, որ նրա գլխավոր պահապան Հարոլդ Ֆորգոշտայնը հսկայական աշխատանք է կատարել “Արհեստավորների Տաճարում” հրատարակված “Ձիանի” բոլոր Ստանցաների հավաքման, հետազոտման և կարգավորման գործում:
Այդ աշխատանքը պսակվեց Գաղտնի Վարդապետության երրորդ մասի լույս աշխարհ գալով, մասի, որը հայտնի չէր Ելենա Բլավատսկայային, և որը ստացավ “Աստվածաբանություն” անունը: Գաղտնի Վարդապետության մասին նոր գրքի նախաբանում Հ.Ֆորգոշտայնը, որպես ազնիվ և բարեխիղճ ուսումնասիրող, նշել է, որ “Աստվածաբանության” (այստեղ՝ “Էզոթերիկական ապագագիտություն”) Ստանցաները հաղորդված են “նույն այն Օծյալների կողմից, ում տիկին Բլավատսկայան նվիրել է իր ամբողջ կյանքն ու ուժերը, այդ Ստանցաները կազմում են նույն սուրբ Ձիան Գրքի երրորդ մասը, որոնցից վերցվել էին առաջին Ստանցաները, և լուսաբանում են մարդու բարեշրջման ճանապարհը”:
Ընթերցողին տրամադրվում է “Ձիան” Գրքի լրիվ տարբերակը:
(Ստանցաները նախատեսված են տրանսցենդենտալ խորհրդածման համար: Նյութի վրա ինքնուրույն աշխատանքն ուսումնասիրողից որոշակի մտավոր պատրաստվածություն և ճանաչողական կոնկրետ նպատակ է պահանջում: Հատվածներից ամեն մեկը կարող է ընթերցման բազմաթիվ տարբերակներ ունենալ, որոնք ուղղակիորեն կախված են ուսումնասիրողի հոգևոր փորձից, ինչը, մեր կարծիքով, վկայում է ստեղծագործության “բազմատարածքայնության” մասին):
Հ.Գ.
Տեքստի հայերեն թարգմանիչը հանդգնում է Գրքի հայերեն տարբերակին տալ “Ձայն” անունը, ելնելով հետևյալ ենթադրությունից.
Վերևում նշվեց, որ Գիրքը ոչ մի տեղ չկա, ոչ ոք չի տեսել, ոչ ոքու հայտնի չէ նրա ծավալը և այլն…
Ու ես մտածեցի, որ միգուցէ հենց այդ էլ կա՞ ճշմարտությունը գրքի մասին, — այսինքն, ոչ մի գիրք էլ չկա՞…
Կա միայն ՁԱՅՆ, ուղղված Լսողի՞ն…
Եվ հետո, եկեք մեկ անգամ ևս վերընթերցենք այն, ինչ գրված է նախաբանի սկզբում.
” Հնարավոր է, որ այն, որպես ամբողջություն, իր նյութական արտահայտումը չունի, այլ ինքնուրույն կրթության ձևով հավերժ գոյատևում է հոգևոր մարդկության միասնական տեղեկատվական դաշտում”:
Վերջիվերջո, չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում “Ձիան”: Ու նաև մենք չգիտենք, թե ինչպես է հնում հնչել ինքը “Ձայն” բառը:
ՁԱՅՆ
(ԳԻՐՔ ՁԻԱՆ)
I. ԷԶՈԹԵՐԻԿԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍՏԱՆՑԱ I
1. Մշտնջենական Նախամայրը` Ծնողը, Հավերժ Աներևույթ իր Քողի տակ թաքնված, մեկ անգամ ևս ննջում էր Յոթ Հավերժությունների ընթացքում:
2. Չկար Ժամանակը, այն նույնպես քնած էր Շարունակելիության Անեզր Ընդերքում:
3. Տիեզերական Գիտակցություն չկար; քանզի չկար Ահ-հի, որպեսզի ամփոփեր Այն:
4. Դեպի Երանություն տանող Յոթ Ճանապարհները չկային: Չկային և Տառապանքի Մեծագույն Պատճառները, քանզի չկար մեկը, որ ծներ դրանք և հրապուրվեր դրանցով:
5. Անսահման Ամեն Ինչը լիքն էր Ընդհանուր Խավարով, քանզի Հայր-Մայրը և Որդին մեկ անգամ ևս միասին էին, և Որդին չէր արթնացել դեռ Նոր Անիվի համար և նրա վրա Ճամփորդելու համար:
6. Յոթ Վեհապետները Բարձրագույն և Յոթ Ճշմարտությունները դադարեցին լինել, և Տիեզերքը` Որդին Անհրաժեշտության, — սուզվեց Բացարձակ Ան-Գոյության մեջ, որպեսզի հետո արտաշնչվի նրանով, ինչը կա և միաժամանակ չկա: Եվ ոչինչ չկար:
7. Գոյության պատճառներն անհետացել էին; նախկին Տեսանելին և Էություն-Անտեսանելին ննջում էին Հավերժական Ան-Գոյության` Միակ Գոյության մեջ:
8. Գոյատևման Միակ Ձևը միայն, անսահման, անվերջ, առանց պատճառի եղած, ծավալվել էր, նիրհելով Քնի մեջ, զուրկ Երազներից; Կյանքն անգիտակից զարկահոսում էր Տիեզերական Տարածության մեջ Ամենագոյությամբ նրա, ում կարելի է զգալ կատարյալ իմաստության հասած Օծյալի բաց Աչքով:
9. Բայց ու՞ր էր Օծյալը, երբ Տիեզերքի Հոգին տիեզերական գտնվում էր Բացարձակ Գոյի մեջ, և Մեծագույն Անիվը կատարելապես Ինքնածին էր:
ՍՏԱՆՑԱ I I
1. …Ու՞ր էին Շինարարները, Արտահայտված Արքայության Արշալույսի զավակները Լուսաճաճանչ… Անճանաչելի Մթի մեջ էին, իրենց Ահ-հի Չը-Գոյության մեջ: Ան-Ձևությունից Ձև Արարողները` Արմատն Աշխարհի, — Դևամայրն ու Նյութը Կատարյալ, նիրհում էին Ան-Գոյության Երանության մեջ:
2. …Որտե՞ղ էր Լռությունը: Որտե՞ղ էր լսողությունը, որպեսզի զգար նրան: Ոչ, չկար ոչ Լռություն, ոչ Ձայն, ոչինչ, բացի իրեն չճանաչող Անխախտելի Հավերժական Շնչառությունը:
3. Ժամը դեռ չէր եկել; Ճառագայթը դեռ չէր թափանցել Սաղմի մեջ; Մայր-արգանդը դեռ չէր ուռճացել:
4. Նրա սիրտը դեռ չէր բացվել Միասնական Ճառագայթի ներմուծվելու համար, որպեսզի հետո ցած նետի նրան, ինչպես Երեքը Չորսի մեջ, Պատրանքի ընդերքները:
5. Յոթը դեռ չէին ծնվել Լույսի Գործվածքից: Հայր-Մայր էր Մութը Համատարած, նաև Նյութ Կատարյալ; և Կատարյալ Նյութը գտնվում էր Մթնում:
6. Այդ Երկուսն էլ հենց Սաղմն են, և Սաղմը Մեկ է: Տիեզերքը դեռ թաքնված էր Աստվածային Մտքի մեջ և Աստվածային Ընդերքում:
ՍՏԱՆՑԱ I I I
1. …Յոթերորդ Հավերժության վերջին Բաբախյունը դողում է Անվերջության մեջ: Մայրն ուռճանում է, տարածվելով ներսից դուրս, Լոտոսի կոկոնի նման:
2. Բաբախյունը տարածվում է, իր սրնթաց Թևով դիպչելով ամբողջ Տիեզերքին և Սաղմին, որ կենում է Մթի մեջ, Մթի, որը շնչում է Կյանքի ննջող Ջրերի վրա:
3. Մութը ճառագում է Լույս, և Լույսը միայնակ Ճառագայթ է գցում Ջրերին, Խորքերը Մոր Ընդերքի: Ճառագայթը ճեղքում է Անարատ Ձուն, Ճառագայթը թրթիռ է արթնացնում Հավերժական Ձվի մեջ և գցում է Սաղմ, ոչ-հավերժական, որը խտանում է որպես Համաշխարհային Ձու:
4. Երեքը կընկնեն Չորսի մեջ: Լուսակիր Էությունը յոթնապատկվում է; Յոթը ներսում, Յոթը դրսում: Ձուն Շողափայլ, իր ներսում եռամիանձնյա, սեղմվում է, կաթնագույն-սպիտակ Թանձրուկներով տարածվելով Մոր Ընդերքում, Արմատի մեջ, որն աճում է Կյանքի Օվկիանոսի Խորքերում:
5. Արմատը մնում է, Լույսը մնում է, Թանձրուկները մնում են և այնուամենայնիվ “Օէաոհու”-ն (Վեցը Մեկի մեջ) Անբաժան է:
6. Կյանքի Արմատը կար Անմահության Օվկիանոսի ամեն Կաթիլի մեջ, և Օվկիանոսը Լույս էր Ճաճանչափայլ, որը թե Հուր էր, թե Ջերմություն, թե Շարժում: Մութն անհետացավ և այլևս չկար; այն անհետացավ իր Էության ներսում, Հրի և Ջրի Մարմնում, Մարմնում Հոր և Մոր:
7. Տես, ո՜վ Լանու (աշակերտ), Ճաճանչափայլ Զավակին այն Երկուսի, անհամեմատելի, շողշողուն Վեհություն-Տարածությունը Լույսի, Մեծ ու մութ Ջրերի Խորքերից երևան եկող Որդուն Մթի Տարածքի: Դա Օէաոհու-ն է Կրտսեր: Նա շողում է հանց Արև, Նա Իմաստության Աստվածային Վիշապն է Բոցավառ; Մեկը` Չորսն է, և Չորսն իրեն է վերցնում Երեքը, և Միասնությունը ծնում է Յոթ, նրանում են այն Յոթը, ովքեր դառնում են Երեսուն, Մեծ Խմբեր և Բազմություններ:
Տես նրան, ով բարձրացնում է Ծածկույթը և փռում է այն Արևելքից Արևմուտք: Նա թաքցնում է Սարինը և թողնում է Ստորոտինը, որն արտահայտված է որպես Մեծ Պատրանք: Նա նշանագծում է տեղերը Շողացողների համար և դարձնում է Սարինը` Հրի Անափ Ծով և Արտահայտված Անբաժանելին՝ Մեծ Ջրեր:
8. Իսկ որտե՞ղ էր Սաղմը: Եվ ու՞ր էր այժմ մութը: Որտե՞ղ է, օ Լանու (աշակետ), Հոգին Հրի, որ վառվում է քո Ճրագում: Սաղմը` ՆԱ է և ՆԱ՝ Լույսն է, Սպիտակ, Հոր Որդին, Շողացող Թաքնվածի Խավարում:
9. Լույսը` սառը Բոց է, և Բոցը` Կրակ է, և Կրակը ծնում է Ջերմություն, որը Ջուր է արտադրում, — Կյանքի Ջուրը Մեծ Մոր մեջ:
10. Հայր-Մայրը հյուսում է Կտավ, վերին նրա ծայրն ամրացված է Ոգուն, Լույսին Համատարած Մթի, իսկ ներքին ծայրն ամրացված է Ստվերոտ վերջավորությանը, նյութին; և Կտավն այդ Տիեզերքն է, հյուսված երկու Էություններից, համատեղ միաձուլված, որն է Նյութը Կատարյալ:
11. Այն ծավալվում է, երբ Կրակի Շունչն է նրա վրա; այն կրճատվում է, երբ Մոր Շնչառությունն է նրան դիպչում: Այդ ժամանակ Որդիները բաժանվում և ցիրուցան են լինում, որպեսզի վերադառնան Մոր Ընդերքն ավարտին Մեծ Օրվա, վերստին նրա հետ միավորվելու համար: Երբ Մայրը սառում է, նա նորից սկսում է շողալ: Որդիները նրա ծավալվում և սեղմվում են Ինքնիրեն և իրենց Սրտերով; իրենց մեջ նրանք պարունակում են Անսահմանությունը:
12. Այդժամ Նյութը Կատարյալ ուղարկում է Ֆոհաթ*, Հյուլեներն ամրացնելու համար: Ամեն մեկը Կտավի մի մասնիկն է: Հայելու պես արտացոլելով “Ինքնագոյ տիրակալին”, ամեն մեկն իր հերթին մի Աշխարհ է դառնում:
— — — — — — — — — —
* Ֆոհաթ — Տիեզերական էլեկտրականության էությունը: Տիբեթյան օկուլտիզմում` մշտնջենական լույս նշանակող տերմին: Իսկ արտահայտված Տիեզերքում` հավերժ ներկա էլեկտրական էներգիայի և անընդմեջ գործող կործանիչ և միաժամանակ արարիչ ուժի խորհրդանիշը:
ՍՏԱՆՑԱ I V
1. …Ականջ դրեք, դուք, Զավակներ Երկրի, Ձեր Ուսուցիչներին` Հրի Զավակների՛ն: Իմացեք. չկա ոչ առաջին, ոչ վերջին, քանզի ամենը մի բան է` Միասնական Թիվ, որը ծագել է Ոչ-Թվից:
2. Ճանաչեք այն, ինչը մենք, Նախաստեղծ Յոթից ելածներս, մենք, ում ծնել է Կրակը Մշտնջենական, իմացել ենք մեր Հայրերից…
3. Լույսի Ճաճանչափայլությունից` Հավերժական Մթի Ճառագայթից, — դեպի Տարածություն սլացան Էներգիաները, նորից արթնացած. Ձվից ելած Անբաժանելին, Վեցը և Հինգը: Հետո Երեքը, Մեկը, Չորսը, Մեկը, Հինգը` Յոթը Կրկնակի, Գումարն Ամենի: Եվ այդ Էությունները` Բոցերն են, Սկիզբներն են, Շինարարներն են, Թվերն են, Անմարմնայինը, Մարմնայինը և Ուժը, կամ Մարդն Աստվածային` Հանրագումարն Ամենի: Եվ Աստվածային Մարդուց ծագեցին Ձևերը, Կայծերը և Սուրբ Կենդանիները և Սրբազան Հայրերի Լրաբերները, Սրբազան Չորսնյակի մեջ ամփոփված:
4. Դա Զորքն էր Ձայնի, Յոթի Աստվածային Մոր: Յոթի Նշույլները հպատակվում են Յոթից Առաջինին, Երկրորդին, Երրորդին, Չորրորդին, Հինգերորդին, Վեցերորդին և Յոթերորդին: Նրանց անունն է Գնդեր, Եռանկյունիներ, Խորանարդներ, Գծեր և Կաղապարողներ; քանզի այդպիսով է կանգուն Պատճառականության շղթան Հավերժական — Օի-Հա-Հոուն:
5. Օի-Հա-Հոուն` ինքը Մութն է, Անսահմանությունը, և կամ Ոչ-Թիվը, Առաջին և Բարձրագույն Պատճառականությունը, Զրոյական Նյութը Կատարյալ:
Հոգևոր Հայրն Առաջին, Թիվը, քանզի Մեկ է նա:
Ձայնը Խոսքի, Նյութը Կատարյալ, Թվերը, քանզի Մեկ է նա և Իննը:
“Անձև Քառակուսի”:
Եվ, Զրոյի մեջ ամփոփված այդ Երեքը, Չորսնյակն են Օրհնված; և Տասը` հենց ինքը Անմարմին Տիեզերքն է: Հետո գալիս են Որդիները, Յոթ Զինվորները, Մեկը` Ութերորդը, մի կողմ է թողնված, և Շնչառությունը նրա Լույս-Տվող է:
6. … Հետո Երկրորդ Յոթը, Գրիչները երկնային, ծնված Երեքից: Մեկ Մերժված Որդի: “Որդիներն Արևի” անթիվ են:
ՍՏԱՆՑԱ V
1. Առաջնաստեղծ Յոթը, Իմաստության Վիշապի սկզբնական Յոթ Շունչերը, իր հերթին, իրենց Պարույրապտույտ Սուրբ Շնչառությամբ ծնում են Հրեղեն Մրրիկ:
2. Այդ Մրրիկը նրանք իրենց Կամքի Բանբեր են դարձնում: Ճշմարիտ Իմաստությունը դառնում է Ֆոհաթ; Աստվածային Որդիների եռանդուն Որդին, ում Որդիները` Գրիչներն են, սլանում են պարույրապտույտ մրրիկի մեջ: Ֆոհաթը ձին է, իսկ Միտքը` Հեծյալը: Կայծակի պես շամփուրում է նա կրակե ամպերը: Յոթ Ոլորտների մեջ վերևում և Յոթ Ոլորտների մեջ ներքևում՝ Երեք, Հինգ և Յոթ առաջխաղացում է կատարում: Նա հնչեցնում է Ձայնն իր և կանչում է անթիվ Կայծեր, համախմբելով նրանց միասին:
3. Նա է նրանց ուղղորդիչ ոգին և ղեկավարը: Սկսելով աշխատանքը, նա առանձնացնում է իրենց լուսափայլ կացարաններում ուրախության մեջ վազվզող ու թրթռացող և Ներքին Արքայության Կայծերը, և հիմնում է նրանցից Անիվների Սաղմերը: Նա տեղադրում է դրանք տարածության Վեց Ուղղություններում և Մեկը մեջտեղում` Կենտրոնական Անիվը:
4. Ֆոհաթը պարուրաձև գծեր է գծում Վեցերորդը Յոթերորդի հետ` Պսակի հետ միանալու համար: Լույսի Զավակների Զորքը կանգնած է ամեն անկյան վրա; երկնային Գրիչները Կենտրոնական Անիվում են: Նրանք ասում են. “Լավ է դա”: Առաջին Աստվածային Աշխարհը պատրաստ է; Առաջին; Երկրորդ: Հետո “Անմարմնինն Աստվածային” իրեն արտացոլում է Ստվերների Աշխարհում` Կատարյալ Մարմնածինի Առաջին Զգեստավորման մեջ:
5. Ֆոհաթը կատարում է հինգ Առաջխաղացում և քառակուսու ամեն անկյան վրա թևավոր անիվ է կառուցում Չորս Օրհնյալների… և նրանց Զորքի համար:
6. Գրագիրները գծում են Եռանկյունի` Առաջին միասնական, Խորանարդ` Երկրորդ միասնական, և Հնգանիստը` Ձվի մեջ: Դա օղակ է, որ կոչվում է “Մի հատիր” նրանց համար, ովքեր իջնում և հառնում են; ովքեր Կալպայի * ընթացքում ընթանում են դեպի Մեծագույն “Եղիր Մեզ հետ” Օրը… Այդպես են ստեղծվել Անմարմնայինն ու Մարմնայինը; Միասնական լույսից` Յոթ Լուսատուներ; Յոթից ամեն մեկից` յոթ անգամ Յոթ Լուսատուներ: Անիվները պահպանում են Անիվը..
— — — — — — — — —
* Կալպա — Բրահմայի “գիշերը” կամ ցերեկը”, 4 320 000 000 տարի տևող ժամանակաշրջան
ՍՏԱՆՑԱ V I
1. Բարեգթության և Գիտելիքների Մոր հզորությամբ, — Մոր բնակավայր Երկինք-Ֆոհաթում բնակվող Արտահայտված Աստծո Եռամիանձնությունը, Շնչառությունը նրանց ծննդի, Որդյաց Որդին, ցածրագույն Անհունից դուրս կանչեց գոյություն ունեցող բոլոր երևակայելի ձևերին և Յոթ Սկիզբներին (Էլեմենտալներին):
2. Նպատակասլացն ու Ճաճանչակիրը ծնում է Հավասարակշռության Յոթ Կենտրոններին, որոնց ոչ ոք չի հաղթահարի մինչև Մեծագույն “Եղիր Մեզ հետ” Օրվա գալը; և հաստատում է Տիեզերքն այս Հավերժական Հիմքերի վրա, Գոյություն ունեցող բոլոր մարմինները շրջապատելով Առաջնային Սաղմերով:
3. Յոթից` Առաջինը դրսևորված է, Վեցը գաղտնի են; Երկուսը դրսևորված են, Հինգը գաղտնի են; Երեքը դրսևորված են, Չորսը գաղտնի են; Չորսը երևան են բերված, Երեքը գաղտնի են; Չորսը և Մեկ Տիեզերք դրսևորված են, Երկուսը և Մեկի Կեսը գաղտնի են; Վեցը պետք է դրսևորվեն, իսկ Մեկը մի կողմ թողնվի: Վերջապես, Յոթ Փոքր պտտվող Անիվներ. մեկը մյուսին ծնող:
4. Նա կազմում է դրանք ավագ Անիվների կերպով, ամրացնելով նրանց Անխորտակելի Կենտրոնների վրա: Ինչպե՞ս է նրանց կյանքի կոչում Ֆոհաթը: Նա հավաքում է Հրեղեն Փոշին, նա կազմում է Կրակե Գնդեր, ընթանում է նրանց մեջ և նրանց շուրջ, կյանք հաղորդելով նրանց և հետո շարժման մեջ դնելով նրանց; մեկին մեկ ուղղությամբ, մյուսին` այլ:
Նրանք սառն են, նա տաք է դարձնում նրանց: Նրանք չոր են, նա խոնավեցնում է նրանց: Նրանք շողում են, նա քամհարում ու սառեցնում է նրանց: Այդպես է գործում Ֆոհաթը սկսած մի Մութուլույսից մինչև հաջորդ Մութուլույս` Յոթ Հավերժությունների ընթացքում:
5. Չորրորդի Շեմին, Որդիներին պարտադրված է իրենց Նմանակը ստեղծել: Մեկ-երրորդը հրաժարվում է, երկուսը հպատակվում են:
Անեծքն արտասանված է. նրանք կծնվեն Չորրորդում, կտառապեն և կստիպեն տառապել: Ծնունդ առավ Առաջին Պատերազմը:
6. Ավագ Անիվները պտտվում էին վերևից ներքև և ներքևից վերև… Մոր սաղմերը լցնում էին գոյն ամենայն: Կռիվներ սկսվեցին Արարիչների և Ավերիչների միջև, և Կռիվները գնում էին Տարածության համար; Սերմը ծնվում էր և նորից հայտնվում անընդմեջ:
7. Հաշվիր, ով Աշակերտ, թե կուզես իմանալ ճշգրիտ դարը քո Փոքր Անիվի: Նրա Չորրորդ Անվաճաղը` Մեր Մայրն է: Հասիր Իմացության Չորրորդ Արահետի Չորրորդ Պտուղին, որը կբերի քեզ Նիրհ, և դու կճանաչես, քանզի կտեսնես…
ՍՏԱՆՑԱ V I I
1. Ճանաչիր զգացող և անմարմին Կյանքի սկիզբը: Սկզբում Աստվածային, Միակ, ծնված Մայր-Ոգուց; հետո Հոգևոր; Երեքը` Մեկից, Չորսը` Մեկից և Հինգը, որոնցից Երեք, Հինգ և Յոթ: Ըստ էության սրանք Երրորդական և Չորրորդական են վայրընթաց կարգով; Առաջին Տիրակալի Որդիները, Գիտակցությամբ ծնված; այն Փայլուն Յոթը: Նրանք էլ հենց Դու ես, Ես եմ, և Նա, ո՜վ Աշակերտ; նրանք պահպանում են քեզ և քո Մայր-Երկրին:
2. Ընդհանուր Ճառագայթը ծնում է փոքր Ճառագայթներ: Կյանքը նախորդում է Մարմնին, և ապրում է Կյանքն ավելի երկար, քան վերջին Հյուլեն: Անթիվ Ճառագայթների միջով, Կյանքի-Ճառագայթը, Միասնական, նման է Մանյակի թելի:
3. Երբ Միակը դառնում է Երկու, արտահայտվում է Երրորդականը և Երեքը Մեկ են. դա մեր Թելն է, ո՜վ Աշակերտ, Սիրտը Բույս-Մարդու, ում անունն է Սապտապարնա*:
4. Դա Արմատն է, երբեք չմեռնող; Չորս Պատրույգների Բոցը Եռալեզու: Պատրույգները` Կայծեր են, որոնք ելնում են Յոթի նպատակադրած Եռալեզու Բոցից, նրանց Հուրը` Երկրի բոլոր Գետերի կոհակող Ալիքներում արտացոլվող միակ Լուսնի Ճառագայթներն ու Կայծերը:
5. Ֆոհաթի Կայծը, ամենաբարակ Թելով միացած է Կրակի հետ: Նա ճամփորդում է Պատրանքի Յոթ Աշխարհներով: Նա կանգ է առնում Առաջինում և դառնում է Մետաղ ու Քար; անցնում է Երկրորդի մեջ, և տես` Բույս է արդեն; Բույսը պտտվում է Յոթ Փոխակերպումների մեջ և Սուրբ Կենդանի է դառնում: Զուգակցությունների այս հատկություններից Օրենսդիր-Մտածողն է ծնվում: Ո՞վ է ստեղծում նրան: Յոթ Կյանքերը և Կյանքը Միակ: Ո՞վ է հասցնում նրան ավարտին: Բարձրագույն ոլորտների Հնգակի Ոգին: Ո՞վ է կատարելության հասցնում վերջին Մարմինը: Ձուկը, Մեղքը, Լուսինը…
6. Առաջնածինից ձգվող Թելը Լռակյաց Վկայի և նրա Ստվերի միջև` ամեն Փոխակերպման հետ ավելի պինդ ու փայլուն է դառնում… Արևի առավոտյան Լույսը փոխակերպվել է Կեսօրվա փայլքի…
7. “Այժմ, սա քո Անիվն է”, ասել է Բոցը Կայծին: “Դու` Ես Եմ, իմ Կերպը և իմ Ստվերը: Ես Ինքս մարմնավորվել եմ քո մեջ և դու Ինձ Կրողն ես, մինչև կգա “Եղիր Մեզ հետ” Օրը, երբ դու նորից կդառնաս “ես և ուրիշները, դու ինքդ և ես”: Դրանից հետո Շինարարները, իրենց առաջին մարմինները հագած, իջնում են շողարձակ Երկիր և, հենց իրենք էլ լինելով մարդիկ, ղեկավարում են մարդկանց…
— — — — — — — — — —
* Սապտապարնա — “Յոթ մասից բաղկացած”: Բույս, որ իր անունն է տվել քարանձավին, որտեղ Բուդդան սովորաբար խորհրդածում և խրատում էր իր արքատներին: Այդ քարանձավը յոթ դահլիճ ուներ, այստեղից էլ անունը: Էզոթերիզմում Սապտապարնան` “յոթ մասից բաղկացած բույս-մարդու” խորհրդանիշն է:
II. ԷԶՈԹԵՐԻԿԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍՏԱՆՑԱ I
1. Ոգին, Չորրորդը պտտող, Ծառան Յոթի Ոգու, նրանց, ովքեր պտտվում են, վարելով Կառքերն իրենց, իրենց Տիրակալի՝ մեր Աշխարհի Միակ Աչքի շուրջ… Շունչը Նրա կյանք տվեց Յոթին: Այն Կյանք տվեց Առաջինին:
2. Եվ ասաց Երկիրը. “Շողարձակ Դեմքի Տիրակալ, Տունն իմ դատարկ է… Ուղարկիր Որդիներին քո, թող բնակեցնեն Անիվն այդ: Քո Յոթ Որդիներին դու ուղարկեցիր Տիրակալին Իմաստության: Յոթ անգամ իրեն ավելի մոտ է տեսնում նա քեզ, յոթ անգամ ավելի մոտ է զգում նա քեզ: Դու արգելեցիր քո Ծառաներին, օղակներին փոքր, կառավարել քո Լույսն ու Ջերմությունը, կասեցնել քո մեծ Շռայլությունը նրա վերելքի ճանապարհին: Ուղարկի՛ր հիմա նրանց քո Ծառային”:
3. Ասաց Տիրակալը Շողարձակ Դեմքի. “Ես կուղարկեմ քեզ Կրակը, երբ սկսվի աշխատանքը քո: Ուղղիր ձայնդ դեպի այլ Տարածքներ նաև; դիմիր քո Հորը, Լոտոսի Տիրակալին, խնդրիր Նրա Որդիներին… Քո ժողովրդին Հայրերն են կառավարելու: Քո մարդիկ մահկանացուներ կլինեն: Անմահ են Իմաստության Տիրակալի մարդիկ, բայց ոչ Որդիները Լուսնի: Վերջ տուր տրտունջներիդ: Յոթ ծածկոց ունես դեռ քեզ վրա… Դու պատրաստ չես դեռ: Քո մարդիկ պատրաստ չեն”:
4. Մեծ ջանքերից հետո նա դեն նետեց իր հին Երեք ծածկոցները և զգեստավորվեց նոր Յոթով, և ներկայացավ իր Առաջինում:
ՍՏԱՆՑԱ I I
5. Անիվը պտտվում էր ևս երեք հարյուր միլիոն տարի: Նա՝ Անիվը, կառուցեց Մարմինները; փափուկ Քարերը, որոնք կարծրացան; կարծր Բույսերը, որոնք փափկեցին: Տեսանելին անտեսանելիից, Միջատները և փոքր Կյանքերը: Ամեն անգամ, երբ նրանք տանջահար էին անում Մորը, նա ցած էր գցում նրանց իր մեջքից… Երեք հարյուր միլիոն տարի հետո նա բոլորացավ: Նա պառկում էր մեջքին, կողքին… նա չէր կանչում երկնքի Որդիներին, նա չէր ուզում կանչել Որդիներին Իմաստության: Նա ծնեց իր Արգանդից: Նա աճեցրեց Ջրեղեն-Մարդկանց, չար ու սարսափելի:
6. Ջրեղեն-Մարդկանց: Չար ու սարսափելի, նա ինքը ստեղծեց նրանց ուրիշների աճյունից: Մնացուկներից, իր Առաջինների, Երկրորդների և Երրորդների տիղմից կազմավորեց նա նրանց: Հայողները եկան և դիտեցին` Հայողները լուսավոր Հոր-Մոր կողմից; Սպիտակ Ոլորտներից եկան նրանք, Անմահ Մահկանացուների Կացարաններից:
7. Նրանք դժգոհ մնացին: “Մեր Մարմինն այստեղ չկա: Պիտանի չեն այս Մարմինները մեր Հինգերորդ Եղբայրների համար: Կյանքերի համար Ապաստարան չկա: Մաքուր ջուր, ոչ պղտոր, պետք է նրանք խմեն: Չորացնենք նրանց”:
8. Կրակները եկան: Բոցերն ու Կայծերը; Հուրերը Գիշերվա և Հուրերը Ցերեկվա: Նրանք չորացրեցին պղտոր, մութ Ջրերը: Իրենց ջերմությամբ հանդարտեցրեցին նրանց: Եկան Ոգիները Վերևի և Ոգիները Ներքևի: Նրանք բնաջնջեցին Մարմինները, երկդեմ և քառադեմ: Նրանք սպանեցին Մարդ-Այծերին, Շների Գլխով Մարդկանց, և Ձկների Մարմիններով Մարդկանց:
9. Մայր-Ջուրը` Մեծ Ծովը, — հեկեկաց: Նա վեր կացավ; նա անհետացավ Լուսնի մեջ, ով վեր հանեց նրան, ով ծնել էր նրան:
10. Երբ նրանք բնաջնջվեցին, Մայր-Երկիրն ամայի մնաց: Նա խնդրեց չորացնել իրեն:
ՍՏԱՆՑԱ I I I
11. Եկավ Բարձրագույն Վեհապետը: Նա բաժանեց Ջրերը նրա Մարմնից, և դա Երկինք դարձավ վերևում, Առաջին Երկինքը:
12. Մեծ Ուսուցիչները կոչ արեցին Լուսնի Տիրակալներին Երկնային Մարմինների մասին. “Ծնեք Մարդկանց, Մարդկանց ձեր էության: Ներքին Մարմիններ տվեք նրանց: Իսկ Մայր-Երկիրը կկազմի արտաքին Թաղանթները: Տղամարդա-Կին նրանք կլինեն: Ու նաև Կրակի Տիրակալներ…”
13. Գնացին նրանք, ամեն մեկն իր համար նախատեսված Հողը; Յոթը նրանցից, ամեն մեկն իր կալվածքը: Կրակի Տիրակալները մնացին հետևում: Նրանք չուզեցան գնալ, նրանք ցանկացան արարել:
ՍՏԱՆՑԱ IV
14. Կամքով-Ծնված Տիրակալները՝ նպատակադրված Ոգով-Կյանք Տվող, Յոթ Զորքեր անջատեցին, Մարդկանց իրենցից, ամեն մեկն իր Գոտում:
15. Ապագա Մարդկանց յոթ անգամ Յոթ Ստվերներ ծնվեցին, ամեն մեկն իր գույնի և տեսակի: Ամեն մեկն աստիճանով ավելի ցած իր Հորից: Հայրերը, որ Անոսկր էին, անկարող էին Կյանք տալ Ոսկրավոր Արարածներին: Նրանց սերունդը Ոգիներ էին, զուրկ Մարմնից և Գիտակցությունից: Եվ այդ պատճառով կոչում էին նրանց Ստվերների Ռասա:
16. Եվ ինչպե՞ս են ծնվում Մտավորները: Գիտակցություն ունեցող Մտածողները, ինչպե՞ս ստեղծվեցին: Հայրերն օգնության կանչեցին իրենց սեփական Կրակին, որը Կրակ է, վառվող Երկրի մեջ: Երկրի ոգին օգնության կանչեց Արևի Կրակին: Համատեղ ջանքերով այդ Երեքը հարմար ձև ստեղծեցին: Այն կարող էր կանգնել, քայլել, վազել, պառկել կամ թռչել: Բայց և այնպես նա միայն Ստվեր էր, Ստվեր, զուրկ գիտակցությունից…
17. Շնչառությունը կարիք ուներ Ձևի; հայրերը տվեցին այն: Շնչառությունը կարիք ուներ Պինդ Մարմնի; Երկիրը կազմավորեց այն: Շնչառությունը կարիք ուներ Կյանքի Ոգու; Արևի Ոգիները փչեցին այն Մարմնի մեջ նրա: Շնչառությունը կարիք ուներ իր մարմինը Հայելու; “Մենք նրան մեր սեփակա՛նը տվեցինք”, — ասացին Հայողները: Շնչառությունը կարիք ուներ Ցանկություններ Կրողի; “Նա ունի՛ այդ”, — ասաց Ջրերը Չորացնողը: Բայց Շնչառությունը կարիք ունի Գիտակցության, որպեսզի ամփոփի Տիեզերքը; “Մենք չե՛նք կարող այն տալ”, — ասացին Հայրերը: “Ես երբեք այն չե՛մ ունեցել”, — ասաց Երկրի Ոգին: “Մարմինը կայրվի, եթե ես ի՛մը տամ”, — ասաց Մեծ Կրակը… Մարդը մնաց դատարկ, անիմաստ Ոգի… Այդպես Անոսկրները տվեցին Կյանք նրանց, ով դարձավ Մարդ: Ով ամրացավ ոսկորներով Երրորդի մեջ միայն:
ՍՏԱՆՑԱ V
18. Առաջինները Որդիներն Էին Հոգու: Նրանց որդիները Դեղին Հոր և Սպիտակ Մոր սերունդը դարձան:
19. Երկրորդ Ռասան ծագեց բողբոջման և արտաթորման միջոցով, Ա-սեռականն` Անսեռից: Այդպես, ով Աշակերտ, ստեղծվեց Երկրորդ Ռասան:
20. Նրանց հայրերն Ինքնածին էին: Ինքնածին Ստվերներ, ծնված Վեհապետների շողափայլ Մարմիններից, հայրեր` մթնշաղի Որդիները:
21. Երբ Ռասան ծերացավ, հին Ջրերը խառնվեցին ավելի թարմ Ջրերի հետ: Երբ նրանց Կաթիլները պղտորվեցին, նրանք գոլորշացան և անհետացան նոր Հոսանքի մեջ, Կյանքի տաք Հոսանքի մեջ: Առաջինի Արտաքին թաղանթը` Ներքինը դարձավ Երկրորդի: Հին Թևը նոր Ստվեր դարձավ և Ստվեր Թևի:
ՍՏԱՆՑԱ VI
22. Այդ ժամանակ Երկրորդն աճեցրեց Ձվից Ծնվածներին, Երրորդին: Քրտինքը զորեղացավ, նրա Կաթինլները մեծացան, և Կաթիլները կարծրացան ու գնդաձև դարձան: Արևը տաքացրեց նրան: Լուսինը սառեցրեց և ձև տվեց նրան; Քամին սնուցեց նրան մինչև հասունանալը: Սպիտակ Կարապն Աստղային Երկնատակից կնքեց մեծ Կաթիլին: Ապագա Ռասայի Ձուն, Մարդ-կարապը վերջին, Երրորդին հաջորդող: Սկզբում տղամարդակին, հետո տղամարդ և կին:
23. Ինքնածինները Ստվերներ էին: Ստվերներ Մթնշաղի Որդիների Մարմինների: Ոչ ջուրը, ոչ կրակը չէին կարող նրանց ոչնչացնել: Բայց այդպես չէր նրանց որդիների հետ:
ՍՏԱՆՑԱ VII
24. Իմաստութան Որդիները, Որդիները Գիշերվա, վայր իջան, պատրաստ նորից ծնվելու: Նրանք տեսան Առաջին Երրորդի ցածր մարմինները: “Մենք կարող ենք ընտրել, ասացին Վեհապետները: — Մենք իմաստուն ենք”: Ոմանք մտան Ստվերի մեջ: Ուրիշներն ընտրեցին Կայծը: Ոմանք որոշեցին սպասել Չորրորդին: Սեփական Մարմինը լցրեցին Տռփանքով: Նրանք, ովքեր մտան, Արքատներ* դարձան: Ովքեր միայն Կայծ ստացան, մնացին առանց գիտելիք. կայծը թույլ էր այրվում: Երրորդները մնացին զուրկ Գիտակցությունից: Դեռևս պատրաստ չէին նրանց Եռամիասնությունները: Յոթի մեջ առանձնացվեցին նրանք: Նրանք նեղգլուխ դարձան: Երրորդները պատրաստ էին: “Նրանց մեջ կլինենք մենք”, — ասացին Մութ Իմաստության և հրի Վեհապետները:
25. Ինչպե՞ս վարվեցին Մտքերը, որդիներն Իմաստության: Նրանք մերժեցին Ինքնա-ծիններին: Նրանք պատրաստ չեն: Նրանք քամահրեցին Քրտինքա-ծիններին: Դեռ լրիվ պատրաստ չեն նրանք: Նրանք չցանակացան մտնել առաջին Ձվա-ծինների մեջ:
26. Երբ Քրտինքա-ծինները ծնեցին Ձվա-ծիններին, երկմիասնականներին, հզորներին, ուժեղներին, ոսկրով օժտվածներին, — Իմաստության Վեհապետներն ասացին. “Հիմա մենք կսկսենք արարել”:
27. Երրորդ Ռասան դարձավ Իմաստության Վեհապետների Կրողը: Նա ստեղծեց Կամքի և Հոգու Որդիներին, նա ստեղծեց նրանց Ուժով Մտքի, սուրբ Հայրերին, Արքատների Նախնիներին…
— — — — — — — — — — — — — — —
* Արքատ — մարդ, ով հոգևոր ազատագրում է ստացել և դադարել է այլևս վերածնվել:
ՍՏԱՆՑԱ VIII
28. Քրտինքի կաթիլներից, նախկին Անիվի մարդկանց ու կենդանիների մեռած մարմիններից և աճյունի մնացուկներից առաջացան առաջին կենդանիները:
29. Ոսկրավոր կենդանիները, խորքերի վիշապները և թռչող Օձերն ավելացվեցին սողուններին: Նրանք, ովքեր սողում էին հողի վրա, թևեր ստացան: Նրանք, ջրերում ապրող երկարավիզները, երկնքի թռչունների նախահայրերը դարձան:
30. Երրորդի ժամանակ ոսկրազուրկ կենդանիներն աճեցին և փոխվեցին; նրանք ոսկրավոր կենդանիներ դարձան, և Ստվերները նրանց խտացան:
31. Առաջինը կենդանիներն անջատվեցին: Նրանք սկսեցին ծնել: Երկմիասնական մարդը նույնպես անջատվեց: Նա ասաց. “Լինենք, ինչպես նրանք; սկսենք զուգակցվել և ստեղծել արարածներ”: Եվ նրանք արեցին այդպես…
32. Եվ նրանք, ովքեր Կայծ չունեին, զուգակցվեցին գազանների հսկայական էգերի հետ: Նրանցից ծնեցին նրանք համր Ցեղերին: Համր էին իրենք էլ: Բայց լեզուն նրանց բացվեց: Լեզուն սերնդի նրանց այդպես էլ մնաց անշարժ: Սրանք ծնեցին հրեշներ: Քայլող չորեքթաթ, շեկ մազերով պատված, կուզիկ հրեշների Ցեղ: Ցեղ համր, որպեսզի խայտառակությունը չմատնի:
ՍՏԱՆՑԱ IX
33. Տեսնելով այդ, Ոգիները, որոնք մարդկանց չէին ստեղծել, արցունք թափեցին, ասելով.
34. “Գիտակցությունից զրկվածները պղծեցին մեր ապագա կացարանները: Դա հատուցում է: Հաստատենք կացարանները մեր ուրիշների մեջ: Ավելի լավ խրատենք, որ ավելի վատը չպատահի”: Նրանք կատարեցին այդ…
35. Այդ ժամանակ բոլոր մարդկանց շնորհվեց Գիտակցություն: Նրանք տեսան մեղքը, որ գործել էին գիտակցազուրկերը:
36. Չորրորդ Ռասան զարգացրեց Լեզուն:
37. Մեկը դարձավ երկու; ինչպես նաև բոլոր ապրող ու սողացողնները, որոնք դեռևս միասին էին, հսկայական ձկնաթռչունները և օձերը զրահապատ գլխներով:
ՍՏԱՆՑԱ X
38. Այսպիսով, երկուսը, երկու-երկու, յոթ Գոտիներում: Երրորդ Ռասան ծնեց Չորրորդ Ռասային. Սուրերը դարձան Ասուրներ*:
39. Առաջինն, ամեն Գոտում, լուսնագույն էր; Երկրորդը` դեղին էր, նման էր ոսկու; Երրորդը` կարմիր էր; Չորրորդը` դարչնագույն, բայց մեղքից սև դարձավ: Առաջին յոթ մարդկային սերունդները մաշկի մեկ գույն ունեին: Հաջորդ յոթը սկսեցին խառնվել:
40. Այդժամ Երրորդն ու Չորրորդը հպարտացան: “Մենք Արքաներ ենք; մենք Աստվածներ ենք”:
41. Նրանք կանայք վերցրեցին, տեսքով գեղեցկուհի: Կանայք գիտակցազուրկներից, նեղգլուխներից: Նրանք ծնեցին հրեշներ, չարասիրտ դևեր, արուներ և էգեր, ինչպես նաև Վհուկներ փոքր գիտակցության:
42. Նրանք կառուցեցին տաճարներ մարդկային մարմնի համար: Այրերին և կանաց սկսեցին երկրպագել: Եվ այդ ժամ Երրորդ Աչքը դադարեց գործել:
— — — — — — — — — —
*Սուրերը դարձան Ասուրներ — Նույնն է, ինչ. ոգիները/դևերը դարձան ոչ-դևեր:
ՍՏԱՆՑԱ XI
43. Նրանք կառուցեցին հսկայական քաղաքներ: Հազվագյուտ հումքերից և մետաղներից էին նրանք կառուցում, ժայթքած կրակներից, սարերի սպիտակ քարերից և սև քարերից կերտում էին պատկերներն իրենց սեփական իրենց չափերով և իրենց նման և երկրպագում էին նրանց:
44. Հսկայական պատկերներ կերտեցին նրանք, ինը ոտնաչափ բարձրության, իրենց մարմինների չափով: Ներքին կրակները ոչնչացրեցին հողը նրանց հայրերի: Ջուրը սպառնում էր Չորրորդին:
45. Կուտակվեցին Առաջին հզոր ջրերը: Յոթ մեծ կղզիներ նրանք կուլ տվեցին:
46. Բոլոր բարեպաշտները փրկվեցին, բոլոր սրբապիղծները ոչնչացվեցին: Նրանց հետ միասին, և Երկրի քրտինքինց ծնունդ առած հսկա կենդանիների մեծամասնությունը:
ՍՏԱՆՑԱ XII
47. Քչերը մնացին. մի քանի դեղին, մի քանի դարչնագույն ու սև, մի քանի կարմիր: Լուսնագույն մարդիկ վերացան հավերժ:
48. Հինգերորդը, սուրբ ցեղից սերվածը, մնաց; նրան սկսեցին կառավարել առաջին Աստվածային Արքաները…
49. …Օձերը, որոնք նորից վար իջան և խաղաղություն կնքեցին Հինգերորդի հետ, որոնք ուսուցանում և խրատում էին նրան…
III. ԷԶՈԹԵՐԻԿԱԿԱՆ ԱՊԱԳԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՍՏԱՆՑԱ I
1. Այն ժամանակից ի վեր, ինչ Ֆոհաթը, Հինգերորդի ներբաններին տեղ տալու համար, հիմնելով հրի օղակը, միացրեց կրակի երկու գծերը, կիս-Աստվածները լցնում են այս Տիեզերական դաշտն իրենց պատկերներով:
2. Առաջ և հետ սլացան Առաջնեկները, խույս տալով Ամենահզորի գլխից աճած Հրեղեն Թրերից, ձգտելով գտնել Արոտավայրեր նախքան Մեծ Կարմիր Կովի ծնունդը: Այդ կովի կաթը կհավաքվի և կհոսի Ջրի և Գինու Գետերով, Սուրբ Միստիկական Կրակի Երկնածին Տիրակալների ծարավը հագեցնելու համար:
ՍՏԱՆՑԱ I I
1. Ճառագողն ասաց Լուսապսակ Դեմքին. “Ես ստվեր կնետեմ Քո դեմքին, որ գիշեր ժամանակ և ցերեկվա ժամերին ծածկի այն նրան: Իսկ երբ ստվերը չքանա Քո դեմքից և նորից դու շողաս, ես կփայփայեմ Քո սերնդին և ուժ ու հզորություն կշնորհեմ նրան:
2. Եվ նորից կհառնաս Դու Լույսով յոթնաշերտ, և դեմքը Քո Առաջնեկի կարտացոլի Քո դեմքից ցոլացող լույսը: Չի լինի այլևս սև և շագանակագույն և ոսկով ներկվածները կարթնանան քնից և կկառավարեն, ինչպես կառավարում էին վաղեմի ժամանակներում:
3. Սևացած դեմքով Աստղը կհամակվի հրդեհով ու ջրհեղեղով, կողողվի ծծումբով և արյունով”:
Ինչ-որ ժամանակ կիս-Աստվածների պայծառամիտ որդիները խոր ստվերներ նետեցին Աստղի երեսին: Նրանք հափշտակեցին նրա աչքերում շողացող կրակը, կուտակեցին այն որպես կայծկլտող զանգված, որպեսզի կոփեն իրենց երբևէ փափուկ անդամները: Հատուցումը եկավ արագ և անդունդը նետեց նրանց:
ՍՏԱՆՑԱ I I I
1. Երբ Կրակի օղակը նորից կբացվի և կյանքի գիծը կազատագրվի գերությունից, հնգյակը վրա կտա վեցյակի վրա և Առատաբեր Կովի կրծքերը չորս աղավնի կծնեն, և նրանցից ամեն մեկը Սրբազան Հացենու ճյուղ կտանի Պատրանքի որդիներին օգնելու և նրանց ապաքինելու համար: Ֆոհաթը ևս մեկ, ավելի լայն քայլ կկատարի, նորից կկտրի-կանցնի գիծը և իր աջի ուժով վեր կհղի կյանքի գծի վայրընթաց աղեղը:
2. Վերին ոլորտների Չորսշետրավոր Հոգիներն իրենց առնանդամներից դուրս կժայթքեն մանրէները, որոնք, հանուն մարդու բարիքի, կենդանիների, ձկների ու թռչունների եռաշերտ թաղանթներ կդառնան:
3. Անվագոտու վրա, որտեղ բնակվում են Կրակի և Հրի Որդիները, այլևս տեղ չի լինի հսկայական կենդանիների և սողունների համար:
Դաշտերի կենդանիներն ու երկրային տարերքի թռչունները կհանդիպեն և կբաժանվեն հաշտվելով, թե սրանք, և թե նրանք կսնվեն ծիրանագույն սերմով, նվերով, ստացված հենց Աստվածների ձեռքերից: Բոլոր բույսերը, որ կաճեն Անիվի կեղև տակ, այսուհետ արգելքի տակ կմնան, և մարդ արարածը կենդանի կլինի ոչ թե կոպիտ սնունդով, այլ իր Կամքի ուժով:
Երբ Անիվը մեկ և կես պտույտ կատարի, Կայծերը կմարմնավորվեն պտուղների մեջ, որոնք դեռևս հայտնի չեն մարդուն: Եվ երեխան, և հասուն մարդը կհամտեսեն այդ պտուղները, և, ի զարմանս Աստվածների, իմաստության խոսքերը դուրս կթռչեն նրանց շուրթերից:
ՍՏԱՆՑԱ I V
1. Վայրի Սպիտակ Ցուլը ծածկեց Մեծ Կարմիր Կովին: Մեկ ժայթքուն լարումով սա ծնեց կին-արմատ Սպիտակ Հորթուկին:
2. Նրա գլխի երկու կողմերում մեկական Ոսկե Կոտոշ աճեց, իսկ կենտրոնում անսպասելիորեն աճեց Ադամանդե Ծայրով Կոտոշը:
3. Արագորեն աճեցին Երեք կոտոշները, մի քանի կանգուն օրական: Երկու Ոսկե Կոտոշները շրջապատեցին Փոփոխական Աստղի ցեղերին: Միջին Կոտոշը թեքվեց, մտավ հողի մեջ և շոշափեց Իմաստության Օձերի մարմինները: Նա դուրս քաշեց նրանց իրենց թաքստոցներից և բարձր վեր հանեց:
4. Երբ նրանց աչքերը տեսան սպիտակ հորթուկին, Նրանք ասացին միաձայն. “Դու՝ նշան ես մեզ համար: Իսկ այժմ մենք կմտնենք Ոսկե Կոտոշների Օղակը և կտանք մեր Իմաստությունը նրանց, ում դու ինքդ մեզ ցույց կտաս, և նրանք կլինեն մեր Պատգամաբերները, ինչպես երիտասարդների, այնպես էլ ծերերի մեջ”:
ՍՏԱՆՑԱ V
1. “Կհամարձակվե՞ս դու արդյոք հակառակվել իմ կամքին, — գոչեց Ֆոհաթն իր զայրույթի մեջ: — Կհանդգնե՞ս Շողափայլ Դեմքի և Նրա պտտվող տերերի զայրույթը հրահրել: Զգուշացիր, եթե ոչ, այնքան ուժեղ կդոփեմ, որ կփլվի կամուրջն Աստվածների և մարդկանց միջև, և այդ ժամանակ դու չես կարողանա այլևս ծառայել մարդուն կամ հարվածել գերազանց լարված լարերին: Տեսե՛ք: Ինձ մոտ եմ կանչում ես վերին ոլորտի Ոգիներին, Լուսավոր Հայողներին՝ Օրենքի և Իմաստության որդիներին, և Շողափայլ Դեմքին, և բոլորին, բոլորին: Նրանք կընդունեն որոշում”:
2. Նրա գլխից, Նրա ներբաններից, Նրա ձախ ձեռքից, և Նրա աջ ձեռքից, հոսեցին Կրակի չորս հզոր հեղեղներ:
Նրանք թափանցեցին Աստվածների կացարանը և Աստվածներին արագորեն բերեցին կամուրջի մոտ, որտեղ կանգնած էր Ֆոհաթն արդեն բարձրացրած ներբանով: Նրա պորտից կայծեր էին թռչում և չգիտեր Նա, որ դրանք բոլորը մահը հաղթահարող հզորություն ունեն:
3. Ահա եկան նրանք բոլորը, Աստվածները երկնքի և ընդերքի, ասելով այսպիսի խոսքեր. “Մենք համարյա կորցրել ենք ստեղծելու և կործանելու մեր ունակությունը: Պատրանքի Որդիներն ուժով խլեցին մեր հզորությունն ու իմաստությունը”:
“Դու մեծ եղբայր, պետք է ավարտես Հինգերորդ Քայլը, բայց երբ հանգստանաս քո գործերից և նորից բարձրացնես քո ներբանը Վեցերորդ Քայլի համար՝ նայիր հե՛տ: Դու մենակ կլինես”:
“Նրանք, ում հիմա դու հայհոյում ես, կդառնան Աստվածներ, նախքան կհասցնես ավարտել Քայլը քո Վեցերորդ, իսկ նորից ներբաններդ բարձրացնել այլևս չես կարող, քանզի Օղակը Կրակի կբացվի քո առջև և կկտրվի թելը կյանքի”:
4. Թեև չվախեցավ Ֆոհաթը, բայց և այնպես բարձրացրած Իր ներբանը Ժամանակի հեռավոր ափին իջեցրեց փոքր ուժով: Ամեն ինչ ընկղմվեց մթի մեջ: Դեմքերը Շողափայլների թաքնվեցին պտտվող Անիվներից: Նորից Ոգին “Մտասուզվեց”:
ՍՏԱՆՑԱ VI
1. Բոլորեցին ևս մեկ Գիշերվա մութն ու աղջամութջը: Հզորագույնի ներբանը նորից վեր բարձրացավ, և Իր ջահով նա լուսավորեց Շողափայլների դեմքերը: Ծխացող Կայծերը կյանքի արթնացան, փնտրեցին ու գտան Առատաբեր Կովի սնուցիչ կրծքերը և, սնվելով կաթով նրա, արագ ուժ առան: Սուրբ Սարն արթնացավ և ընդերքից հառնեցին ծխի մեծ ամպեր, կրակ և որոտաձայներ:
Դուրս եկան ընդերքի դևերը և սկսեցին ցնցել Մութ Աստղի մակերեսն այնքան ժամանակ, մինչև նա նորից երևաց իր իրական, ներդաշնակ տեսքով:
2. Դիմելով Շողափայլ Դեմքին, բարձր գոչեց Մերու սարը. “Ժպտա ինձ և հանիր սառցե շղթաները, որոնք վախեցնում են փոքր կենդանի արարածներին, հանիր այնպես, որ նոր զգեստներ հագած Կայծերը ստիպեն աճել կենդանի արարածներին, միտումով, որ երբ նրանք հետ վերադառնան պահանջելու իրենց ցանկությունների իրագործումը, Պատրանքի որդիներն այդժամ կարողանան սնվել նրանցով”:
3. Հետո եկան Լույսի տիրակալները՝ Չորրորդի Դևերը, — Նրանք, Ովքեր անհաջողության մատնվեցին Երրորդում: Ասացին նրանք Շողափայլ Դեմքին. “Թույլ տուր ավարտենք մեր աշխատանքն այտեղ, որտեղ անհաջողություն կրեցինք. մենք դաս քաղեցինք մեր անհաջողություններից”:
Հետո Նրանք մտան իրենց համար ստեղծված մարմինները: Չորրորդի Հայրերը Հինգերորդում դարձան հենց Իրենց սերունդները: Նրանք իրենց համար ամուսիններ վերցրեցին և սկսեցին արարել հսկայական քանակությամբ: Բայց սերունդը նրանց գիտեր հայրերի բոլոր մեղքերն Աստվածների առջև, կամ գիտեր պատճառները, թե ինչու պետք է Կարմայի փորձությունն անցնել: Գիտակցությունը նրանց ազատ չէր: Դաժան ու կատաղի էր նրանց պայքարը բնության ոգիների հետ, որ մարմնավորվել էին ցածրագույն ձևերի մեջ, և դևերի հետ՝ սանդարամետի տիրակալների: Երբեմն նրանք պարտություն էին կրում, իսկ երբեմն հաղթանակն էր նրանցը:
Նրանք գոչում էին սրբապատկերներին, որոնք ստեղծել էին սեփական ձեռքերով, և աստղերին, և նրանց, ում անհնար է տեսնել. “Բացե՛ք մեր առջև մեր հայրերի գաղտնիքները: Մենք կույր ենք, մենք խուլ ենք, մենք տգետ ենք մեր թշնամիների համեմատ: Մենք խարխափում ենք և Լույսն ենք փնտրում, որը կվառի Կրակն, այս պահին հազիվհազ առկայծող մեր ներսում:
Մենք գիտենք, որ մեկուսի տեղերում այդ Լույսը վառ ու պայծառ է վառվում, բայց ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք նրան, այն անհետանում է: Եվ այն բանից հետո, երբ մենք դադարում ենք տեսնել այդ Լույսի թույլ արտացոլումը, մութն ավելի է խտանում: Եվ ուրեմն ավելի լավ է մեռնենք, քան հավերժ տառապենք այդ Լույսի անհագուրդ ծարավի կեղեքիչ ցավից”:
4. Հետո կարեկցանքն արթնացավ սրտում Հզորագույնի, Նրա, Ով վեհապանծ ընթանում է Սպիտակ Ձիուն հեծնած; և Նա պատասխան տվեց այսպիսի խոսքերով. “Ես կուղարկեմ ձեզ իմ Որդուն: Նա կհագնի Կրակ և ջահ կդառնա, որը կվառի Կրակը ձեր սրտերում: Այդ կերպ վառված Կրակի ճշմարիտ լույսը կշողա ձեզ վրա”:
Տարածությունը երկնքի վերին և ներքին ջրերի միջև բացվեց, և հայտնվեց Մեկը, հզոր և շողափայլ, ինչպես արև: Նա կանգնեց դեպի վեր նայող Մութ Աստղի կամարին և դիպավ չտեսնող աչքերին, ականջներին և շուրթերին բոլոր խնդրողների, ովքեր հավաքվել էին այնտեղ, որ տեսնեն Նրան, լսեն, և խոսեն Նրա հետ:
Եվ ասաց Նա նրանց. “Ես ուղարկված եմ, որ լինեմ ջահ, որը կվառի Կրակը ձեր սրտերում, և կմնամ ձեզ հետ այնքան, մինչև Սուր Լույսը կշողա այնքան վառ, որ ամեն թշնամի տեսանելի կդառնա ձեր աչքերին, բայց դուք արդեն ուժ կունենաք նրան ոչնչացնելու համար: Գնացեք հավաքեք վառելիք և խարույկ վառեք”:
5. Նա բարձր կանչեց և Մեծ Մայրը վայր իջավ գրագիրների հետ միասին: Նրանք սառեցրեցին և սեղմեցին Կրակի կայծերը: Երբ Հինգերորդի վերջում եկավ երկար գիշերը, Երեք, Չորս և Հնգանկյունները սեղմվեցին ու վերաձուլվեցին Վեց և Յոթանկյունների:
6. Ֆոհաթի Վեց Որդիները եկան, որպեսզի կոփեն, պնդացնեն և Աստվածների Ստվերներին համապատասխան ձև տան նրանց:
7. Երկու նոր դուռ բացվեցին Վերջությունից դեպի Անվերջություն:
Աստվածային Արևի պայծառ սպիտակ լույսը լուսավորում էր հենց նոր բացված դռները և չէր ցրվում: Երբեմնի Մութ Աստղի մակերեսը փոխվեց. այն փայլում էր վառ լույսով: Նրա ուղեկից Ակները միայն ցրված շողերն էին որսում, քանզի այդ վազքի մեջ վերջինն էին նրանք:
8. Մեծ Մայրը գոչեց Հավերժին. “Ես արեցի ամեն ինչ Քո երբեմնի մերժված որդու համար: Եվ Նա կիշխի իմ սերնդին այնժամ, երբ ես վերադառնամ Քեզ մոտ”: Եվ փակվեցին դարպասները, բաժանելով վերին աշխարհը ներքինից:
9. Վար իջավ Իմաստության Վիշապը, և նրա հետ Տիրակալն Ադամանդե Հոգի կրող: Իրենց սեփական աստվածային էությամբ, նրանք համակեցին մարմիններն Իրենց համար ստեղծված՝ և նրանք այլևս Պատրանքի Զավակները չէին, այլ դարձան Որդիները Կամքի և Հոգու:
10. Ոչ մի խոչընդոտ այլևս չի բարձրացվի Վերջի և Անվերջության միջև,
որպեսզի Վեցերորդը հեշտությամբ կարողանա դառնալ Յոթերորդ:
ՍՏԱՆՑԱ VII
1. Վերջապես, Պատրանքի Որդիները հարվածեցին Կատարյալ լարած Լարին, և այդ հնչյունի ներքո Պատրանքը վերացավ: Ճշմարտությունը բացահայտվեց ամբողջովին: Նորածիններն, ինչպես հագուստով, զգեստավորվեցին Գիտելիքով, Ուժով, նվաճումների փայլքով:
2. Աստվածների աստղացան արահետով՝ արահետով այլ մարմինների մեջ իրենց ծնունդին սպասող փոքրիկ Հուրերի, — ցած իջավ Մեկը, ով նման չէր Աստվածներին, բայց բարեկամ էր Նրանց; նման էր մարդու, բայց գերազանց էր նրանից; Մեկը զգեստավորված, փայլփլող, ինչպես Եղյամն արևի տակ, վեհափառ, խիստ տեսքով, բայց ձայնով հանգիստ:
3. Փոքրիկ Հուրերից Նա քայլեց դեպի Լույսը, և ամեն իր քայլին ոտքը դնում էր հերթական Աստղի վրա, և Աստղը նրբին հնչյուններ էր արձակում երաժշտական: Նա մոտենում էր ավելի և ավելի, և հնչյունները միահյուսվում էին հաղթանակի երգի մեջ:
4. Վերջապես, հասնելով ամենավերին, Նա կանգ առավ և խոնարհվեց, որպեսզի լսի երգը, որը հեռու ներքևում, Նրա ոտքերի տակ, երգում էին հիմա աստղերը բարձր և հստակ:
5. Երբեմնի Մութ Աստղը հիմա շողում էր փալքով, արտացոլվող Նրա դեմքից, և բացարձակապես հստակորեն այժմ լսում էր Նա հնչյունները, որ մինչ այդ կազմված էին թախծի ու ցավի ցածրիկ ձայներից:
6. Արքան հայտնվեց ինքը և հիմա հայտնի էր նրանց: “Ես՝ առաջինն եմ, — ասաց Նա, — և Ես՝ վերջինն եմ, և մենք երկուսս՝ մի դեմք ենք: Լույսը եկել է Մթից: Ամեն ինչ եկել է ոչնչից: Մահից եկել է հավերժական կյանքը: Գործն արված է”:
ՍՏԱՆՑԱ VIII
1. Ֆոհաթն արդեն բարձրացրել է իր ոտնաթաթը, բայց չի իջեցնում այն, այնքան ժամանակ, մինչև կարողանա Իր ամենալայն քայլն անել: Կրակի Որդիները գոչում են Նրան մեծ անհանգստությամբ. “Պատրանքի զավակները չեն կարողանա հասնել “արգելված սահմանին”, եթե Դու թաթդ իջեցնես նրանց վզերին, նախքան նրանք կհասնեն այդ սահմանի Ստվերին”:
2. Ֆոհաթը բարձրացնում է Իր ձայնը, որ երկար ժամանակ խլացրած էր հնչում, և Իր կամքի հրեղեն ծառաներին հրամայում է հաղորդել Կրակի Որդիներին Իր վերջնագիրը. “Ես կանգ չեմ առնում հանուն Աստվածների կամ հանուն մարդկանց, բայց այդ բանը կանեմ: Գնացեք Պատրանքի Որդիների մոտ և հարվածեք նրանց յոթլարանի տավիղի սրբազան լարին ամեն մեկի մեջ: Միգուցէ դա կարթնացնի նրանց խոր քնից և կտա արագություն, որ հասնեն նպատակներին, քանի Իմ թաթը չի իջելՄութ հեղեղատի հեռավոր ափին”:
3. Վերադարձան բանբերներն ու ասացին. “Մենք չենք կարողանում արթնացնել սրբազան լարին: Բայց յոթ լարերից հինգը կհնչեն, իսկ երկու չլարածները կծլնգան միայն:
4. Այդժամ Ֆոհաթը, զայրացած, ժայթքեց հրի մի հեղեղ, որն օղի մեջ առավ երկինքը և արթնացրեց Դևերին նրանց բարձրունքների վրա: Իրենց թևերի քամու վրա Նրանք սլացան հանգստի արքայությունից և դիմեցին Ֆոհաթին խոսքով, ասելով. “Իջեցրու ոտնաթաթդ եթե ցանկանում ես, և ավարտիր քո քայլը, բայց նախքան այդ կանես, գիտեցիր, որ մինչև ոտնաթաթդ բարձրացնես նորից, մենք, մեր եղբայրների, Աստվածային Շինարարների հետ, կտանք Պատրանքի Որդիներին ամենն, ինչ Դու թաքցնում ես, և տավղի երկու լարերն այլևս լարախախտ չեն հնչի”:
5. “Երբ առաջին լարը հնչի իր ամբողջ ուժով՝ Դու կմեռնես, քանզի ծեր ես Դու և աշխատանքդ համարյա ավարտված է, այդ պատճառով սանձիր զայրույթդ և տեղ տուր ջանքերին, եթե ցանկանում ես սեփական գործերդ երկարաձգել”:
ՍՏԱՆՑԱ IX
1. Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, Հարավից, եկան չորս Սրբեր: Ճանապարհին Նրանք հավաքեցին իրենց հանդիպած Կործանիչներին, և ստիպեցին նրանց շարժվել ավելի արագ:
2. “Արգելված սահմանի” մոտ նրանք կանգ առան և միաձայն գոչեցին Քվանտային Շինարարին. “Ասա մեկ խոսք միայն, խոսք երկու մասից բաղկացած, և մենք կլսենք այն մեր թևերի քողի տակ”:
3. Այդժամ Քվանտային Շինարարը բարձրաձայն արտասանեց այդ խոսքը: Նրանից ցնցվեց երկինքը, և նորից բացվեց ճանապարհը հրեղեն Կարմիր Աստղի միջև և Աստղի, որը մաքրվել էր իր մթից:
4. Ասաց Նա Սրբերին. “Հավաքեք ձեր տերերին և կերտեք Ձայնի Հրեշտակներին արժանի կացարաններ: Իմ բացած արահետով նրանք կուղեկցեն Կամքի և Հոգու նորածին Որդիներին, որպեսզի նրանք կարողանան հրեղեն Կարմիրր Աստղը բնակեցնել նոր ռասայով:
ՎԵՐՋ
Թարգմանեց՝ Սամվել Առաքելյան