ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ «ԶԱՆԳԻ ՁԱՅՆԸ»

ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ «ԶԱՆԳԻ ՁԱՅՆԸ»

Ով մտածում է մահվան մասին
Թաց գերանի պես,
Նա մի օր կընկնի երախը խզարի։

Վերջը վազելով իջնում է բլուրներից
Կարմիր կոշիկներով
Երեխայի նման։

Նա գալիս է քաղած վայրի ծաղիկներով,
Զարմացնելու մեզ
Ու ճչալու մեր ականջին այն,

Ինչ չհասկացանք ապրելու ժամանակ։
Մենք ճչալով ծնվեցինք
Եվ նա է կրկնում մեզ հասկանալի։

Ո՞վ կարող է չլսել զանգի ձայնը
Հովիտների վրա զմրուխտե։
Տես, քո ականջախեցում մարգարիտն է ստծո լռության։

Մայր

Սանդերքի վրա մշուշ է գզում մայրս մեռած։
Նա որ մեր տունն էր հսկում թխսի զգոն բնազդով,
Հիմա աշխարհի գմբեթն է բացում
Արևի դիմաց։
Ի՞նչ անեմ, լացե՞մ փեշերից կառչած,
Թե” ձեռքդ օրհնեմ համայնին շոյող։

Օվկիանոսները քեզ «մա՜յրե են ասում,
Քեզ «մայրե են կոչում անհունները լուրթ,
Ինձ արնակից են արշալույսները,
Լուսնով թրատված մութը գիշերվա։
Ի՞նչ անեմ, գնա՞մ հեռուները բաց,
Թե՞ նստած մնամ շեմին մեր տան։

Եվ ուր էլ գնամ, դու ինձ ճամփող,
Եվ ուր էլ հասնեմ դու՝ դիմավորող։
Լաչակդ ճախրող աղավնի է մի
Հայացքս վերև ձգելու համար։
Ի՞նչ անեմ, ասեմ, որ ողջն եմ գրկում,
Ինչպես քո ոտքը մանուկ ժամանակ։

Այծերը

Կգան այծերն արածելու իմ այգում։
Նրանց առաջ նաև ջուր եմ դնելու։
Իսկ աղաքար դեռ չունեմ։

Հովիվը մի տղա է։ Նա գիտի, որ գրում եմ
Եվ բառերը ոլործուն այծեղջյուրի նման
Դեպի սիրտն են երկարում։

Տղայի հետ խոսում ենք այծի կաթից ու պանրից,
Որ Կանադա են ճամփում։
Թող օրհնվի Կանադան իր սառցալեռներով։

Հանկարծ մի այծ ծառի կեղևն է կրծում,
Տղան զարկեց ճիպոտով, այծը փախավ հովի պես։
Ինչ հրաշք է պատիժը, երբ տեղին է։

Այս վերջին տողը, թե այծը գրեր,
Կկարդայինք. Երանի թե դուք լինեիք այծամարդ,
Նաև շվի նվազեիք։

***
Մի սրբիր հոգիդ կակաչով,
Նույնն է, թե կրակն հանգցնես կրակով։

Քո ներսում սևը չի լինում լոկ սև,
Եվ կարմիրը կարմիր, ձուլված են խառնաձև։

Խաչաձևվում են հյուսիս ու հարավ,
Օրհնանք ու հիշոց, գինի ու ծարավ։

Նրան ասում ք^մի սրբիր հոգիդ կակաչով,
Նույնն է, թե կրակն հանգցնես կայծակով։

Բալի կտերը
Երկու հատիկ բալի կուտ
Կարմիր-կարմիր վերջակետ։

Այնքան լուռ ու բոլորակ,
Աղոթում ես ակամա։

Սերն է ծփում քո սրտից,
Նրանց հողն ես նետելու։

ժամանակը ուշ գարուն,
Ոչ մեկն էլ ծիլ չի տալու։

Վերջակետը կտերի.
Հավերժական կտևի։

***
Խոզապահի լայն գոգնոցով, տիեզե՛րք,
Բտում ես մեզ երազներով սիրազեղ։

Ով չի ուզում մասնակցել քո այդ խաղին
Առասպել ես հյուսում նրա կմախքին։

Գիշերը գիժ ու ցերեկը վառ ցնորք,
Պտտվում են դերվիշի պես անողոք։

Հուր է սերը մութ լինի թե լուսաբաց,
Նա թխում է հավիտյանի համար հաց։

Եվ խժռում է ամենակուլ հափրանքով
Իրեն արդեն տեր հորջորջած ամեն ով։

Ինչ կլինի, թե Տերն հանկարծ ուշքի գա,
Կծիծաղի՞, թե սեղանը շուռ կտա։

Խանութը

Հագուստեղենի խանութ է մահը։
Երբ նոր ծնվեցի բարուրի պես էր
Նա ինձ սպասում,
Երբ քիչ մեծացա ճերմակ շապիկի։
Հետո՝ դպրոցական համազգեստի,
Ապա կոստյումի նման ջոնջոլե
Եվ մի փողկապի ծաղկավոր խաղով՝
Խեղդելու պատրաստ։
Հիմա կանգնել է բրդյա ու խավոտ
Վերարկուի պես խիստ թանկագին,
Թևերը բացած, աստառը փայլուն։
Իսկը Նյուտոնի թիկնոցն է, եղբայր։
Բայց ես, ներիր ինձ, պիտի ընտրեմ
Քունջ ու պուճախում կոլոլված ու հին
Շաղրածուի շորն ու դիմակը այն,
Որի պատկերից մահն ինքը խնդա։
Հի՜-հի՜-հի՜ հա՜-հա՜-հա՜,
Այ թե խելառ մահ եմ, հա՜։

Նարցիս 1, 2007 թ.