ՍՈՆԱ ՎԱՆ. ՆԱՐՑԻՍ

ՍՈՆԱ ՎԱՆ. ՆԱՐՑԻՍ

ՆԱՐՑԻՍ

քնած երկնավորի
շրթունքների վրա
ապրող
փետուրի պես
ելնում-իջնում եմ ես
նրա շնչառության
համր ռիթմով

պարզ է երկինքն այսօր
ինչպես լիճը խորունկ
Հա՜յր… ես տեսնում եմ քեզ
արդեն
իսկ դո՞ւ…

տարածվում
գալիս
ձգտում եմ դեպի քեզ
օդի միջով
ինչպես օվկիան փնտրող
ջրի կաթիլ
ու դառնում մեկ

Տե՛ր…
վախեցնում է ինձ
ձուլման տեսակը այս
որ բացառում է… մի պահ
շփումը մեր

Դո՛ւ էլ… դո՛ւ էլ ես եմ
Աստված
հայելու մեջ երկնի
հենց նոր… քիչ առաջ եմ
հայտնաբերել
գիտե՛մ…
սակայն ուշ է…
ափսո՜ս
Նարցիսի պես
սիրահարված եմ
ես ինձ
արդեն
բարձունքներում

Նարցիս, 1, 2006