ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ

ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ

…Աշ­ոտ Ասատր­յա­նը են­թա­գի­տակ­ցա­կա­նից է շարժ­վում դե­պի կեն­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ. ձեռքն ազատ է թող­նում, այ­նու­հետև վե­րամ­տա­ծում ստեղ­ծած գե­ղան­կար­չա­կան մա­կե­րե­սի կյան­քը:

Վս­տա­հո­րեն կա­րող ենք ասել` կյան­քը, քա­նի որ նրա նկար­նե­րը դի­տո­ղին ապր­վող իրա­կա­նու­թյուն են տե­ղա­փո­խում: «Շփոթ», «Զղ­ջում», «Փա­կու­ղի», «Իշ­խա­նու­թյուն», «Մեղք», «Փոր­ձու­թյուն» և ու­րիշ­ներ: Ասե­լի­քը բա­ցում է ներ­սից, հիմ­նա­կա­նում` շնոր­հիվ տո­նե­րի և ձևերի նր­բա­գեղ կա­տար­ման:

Կռահ­ման խն­դիր ու­նի դի­տողը:

Աշ­ոտն իրեն ռե­ա­լիստ­նե­րի շար­քին է դա­սում` իր նե­րաշ­խար­հից եղածն առա­վել իրա­կան հա­մա­րե­լով, քան աչք­-օր­գա­նի տե­սա­ծը: Ակա­մա ստաց­վում է բոր­խե­սա­վա­րի. «Ես մտա­ծում եմ, որ մար­դիկ ընդ­հան­րա­պես սխալ­վում են` կար­ծե­լով, թե լոկ առօ­րե­ա­կանն է իրե­նից ռե­ա­լու­թյուն ներ­կա­յաց­նում: Լայն առու­մով` կր­քե­րը, գա­ղա­փար­նե­րը, են­թադ­րու­թյուն­նե­րը նույն­քան իրա­կան են, որ­քան առօ­րե­ա­կան փաս­տե­րը և դեռ ավե­լին` դրանք են ստեղ­ծում առօ­րե­ա­կա­նի փաս­տե­րը: Ես հա­մոզ­ված եմ, որ աշ­խար­հի բո­լոր փի­լի­սո­փա­նե­րը ազ­դում են առօր­յա կյան­քի վրա»:

Իր կուռ­քերն ու­նի Աշ­ո­տը` իս­պա­նա­ցի Էլ Գրե­կոն և հայ Սար­յա­նը: Եր­կուսն էլ տո­նը հն­չեց­րել են հան­ճա­րին վա­յել: Ար­տա­քուստ այդ երևելի­նե­րի հետքն իսկ չես տես­նի նրա գե­ղան­կար­չա­կան կամ գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­նե­րում: Կա­պե­րը խոր­քա­յին են: Նրան­ցից ներշնչ­վե­լու հո­սանք­նե­րը զս­պու­թյամբ են ար­տա­հայտ­վում. հոգևոր էներ­գի­ան չի «ցփն­վում» նա­խա­պես ընտ­րած մա­կե­րե­սով մեկ:

Էլ Գրե­կո­յի տա­ռա­պանքն ու խռով­քը:
Սար­յա­նի տի­ե­զե­րա­կան խա­ղա­ղու­թյու­նը:
Աշ­ոտ Ասատր­յա­նի նկար­չու­թյու­նը և՛ հա­յեց­ման է մղում, և՛ նևրո­տիկ է: