ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

Ամեն հայի համար պատիվ է նրա մասին խոսք ասելը: Ինձ՝ նկարչիս, իմպուլս հաղորդեց հանդիպումը նրա հետ,- ամեն հանդիպում իմաստնության և իմացության դաս է:

Այս ամենով ես ուշադրությամբ դիտում էի, թե նա ինչպես է ստեղծագործում, նկարում: Նա նկարում է այնպես, ինչպես դիտարկում է Տիեզերքը: Գրիգոր Գուրզադյանի նկարչության մեջ նկատեցի մի առանձնահատկություն, որը չէի տեսել մինչ այդ, մեզանից և ոչ մեկի մոտ: Ձորերը, կիրճերը, վիհերը խորանում են իբրև տիեզերական խոռոչներ. բնությունը տիեզերքի մաս է: Բնության լանդշաֆտի ռիթմը գեղագիտական նոր տեսանկյուն և մտածելակերպ է բերում: Արևելյան մանրանկարչության տեսիլ է կարծես քեզ մոտենում: Էջմիածնում և Երևանում նրա ցուցահանդեսներն ընդունելություն գտան ըստ արժանվույն: Ականավոր գիտնականը և նկարիչը՝ նույն անձի մեջ միատեղված:

Մեծ մարդը ամեն ինչում մեծ է, նաև ազգային է, և Գուրզադյանի նկարչության արմատներն էլ հայկական գեղանկարչության գունահողից են սնվում:

ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ
ԳեղանկարիչՀայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն